Լուիզա Շիղայի Հովհաննիսյան
Ինքնակենսագրություն
Ես՝ Լուիզա Շիղայի Հովհաննիսյանս, ծնվել եմ 1962թ. դեկտեմբերի 19-ին Երևանում՝ ծառայողի ընտանիքում:
1970-1980թթ. սովորել և ավարտել եմ Երևանի հ.138 միջնակարգ դպրոցը:
Զբաղվել եմ սպորտով /լող, գեղարվեստական մարմնամարզություն/, մասնակցել եմ բազմաթիվ մրցաշարերի, երկրորդ կարգի լողորդուհի եմ:
1980-1985թթ. սովորել և ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ ստանալով ֆիզիկոսի, ֆիզիկայի ուսուցչի որակավորում:
Ավարտելուց հետո աշխատել եմ Երևանի հ.19 մասնագիատական պրոֆտեխուսումնարանում որպես ֆիզիկայի ուսուցչուհի:
1986-1987թթ. աշխատել եմ ինժեներ-տեխնոլոգ «ՍԻՐԵՆԱ» գործարանում:
1988թ. կրկին անցել եմ մանկավարժական աշխատանքի, քանի որ իմ երակներում հոսում է երկկողմանի մանկավարժի արյուն /երկու պապիկներս վաստակավոր մանկավարժներ են եղել/:
Աշխատել եմ Վ.Սարոյանի անվան հ.138 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:
1994թ. նշանակվել եմ նույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն:
2003թ. դպրոցի խորհրդի կողմից ընտրվել եմ Վ.Սարոյանի անվան հ.138 միջն. դպրոցի տնօրեն:
2008թ. մասնակել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպած «Վիլյամ Սարոյանի համաշխարհային գրականություն և ինքնություն» միջազգային գիտաժողովին /նվիրված Սարոյանի 100-ամյակին/, «Սարոյան-100» միջազգային թատերական փառատոնին: Ապահովել եմ դպրոցի աջակցությունը միջոցառումներին և ունեցել իմ փոքրիկ նյութական ներդրումը Երևանի Վիլյամ Սարոյանի արձանի կանգնեցմանը:
Սերտ համագործակցություն եմ հաստատել Ֆրեզնոյի Վ.Սարոյանի անունը կրող հայկական դպրոցի հետ: Ժամանակակից ինֆորմացիոն համակարգերով ակտիվ շփում ենք կազմակերպել երևանցի և ամերիկահայ երիտասարդների միջև:
2005թ. արժանացել եմ «Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերված հաջողությունների համար» պատվոգրի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կթրության վարչության պետ Օնիկ Վաթյանի կողմից:
2006 թ. ինձ շնորհվել է պատվոգիր «Ուսուցչի օրվա կապակցությամբ՝ Երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած ձեռքբերումների համար» Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից :
2009 թ. մասնակցել եմ ԿԳՆ-ի կողմից անցկացվող «Լավագույն տնօրեն» մրցույթի հանրապետական փուլին և պարգևատրվել եմ պատվոգրով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից «Կրթության ոլորտում ունեցած ավանդի համար և Հայաստանի Հանրապետության ուսուցչի օրցա կապակցությամբ»:
2010թ. պարգևատրվել եմ ՀՀ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պատվոգրով Հայաստանի Հանպատետության կուսակցության 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
2010թ. նոյեմբերի 15-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել եմ պատվոգրով՝ ՀՀկ 20-ամյակի կապակցությամբ և ակտիվ գործունեության համար :
Երևանի քաղաքապետի 27 հունվարի 2017թ. հ.169-Ա որոշումով «Երևանի Վիլյամ Սարոյանի անվան հ.138 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Լուիզա Շիղայի Հովհաննիսյանի հետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կնքել է 5 /հինգ/ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր:
Ես` Լուիզա Հովհաննիսյանս, թիվ 6 ընտրապարածքային հանձնաժողովի անդամ եմ:
Ունեմ 2 դուստր, 3 թոռնիկ:

06.02.1.pdf | |
File Size: | 233 kb |
File Type: |