Երևանի Վիլյամ Սարոյանի անվ. հ.138 հիմնական դպրոց
Դպրոցը հիմնադրվել է 1968 թվականին: Դպրոցը նախատեսված է 900-1000 աշակերտների համար, այժմ սովորում է 370 աշակերտ: Այն անվանակոչվել է մեկ անգամ` 1983թ.է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի անվամբ: Մինչև օրս դպրոցը հպարտորեն է կրում աշխարհահռչակ գրողի անունը և մեծ պատասխանատվությամբ է կատարում իր առաջ դրված խնդիրները:
2000 թ. հիշարժան է դպրոցի տարեգրության մեջ: Դպրոցի բակում դրվեց քանդակագործ Տիգրան Արզումանյանի կերտած Վիլյամ Սարոյանի կիսանդրին` նվիրատվությամբ Ֆրեզնոյի քաղաքացիներ` տեր և տիկին Փառնագուանների:
2001 թ. դպրոցին շնորհվել է “Տարվա լավագույն դպրոց” կոչումը: Նուն տարում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է “Սվին դաշույնով”` մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի և բազմամյա մանկավարժական ծառայության համար:
Կրթության և գիտության նախարարի 15/04/2013թ. հ.396-Ն որոշմամբ դպրոցը ներառվել է ներառական կրթություն իրականացնող դպրոցների շարքում:
Այժմ դպրոցը ղեկավարում է դպրոցի նախկին սան Լուիզա Հովհաննիսյանը: Նա ամեն ինչ անում է դպրոցի ավանդույթների պահպանման և մատաղ սերնդի դաստիարակության գործը լիարժեք կատարելու համար: Լուիզա Հովհաննիսյանը մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերված հաջողությոջնների համար արժանացել է Երևանի քաղաքապետ Երվ.Զաքարյանի և կրթության վարչության պետ Օ.Վաթյանի շնորհած պատվոգրերի:
Այսօր էլ սարոյանցիները մեծ շուքով են նախապատրաստվում նշելու Վ.Սարոյանի ծննդյան գալիք 110-ամյակը և արժանավայել քայլերով գնում առաջ:
Դպրոցը ստեղծման օրից ի վեր տվել է բազմաթիվ անվանի շրջանավարտներ` բժիշկներ, երաժիշտներ, մանկավարժներ, մարզիկներ, նաև` քաղաքական գործիչներ: